Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Զուգդիդիի մունիցիպալիտետում օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղի բնակչության հետ
2025 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Զուգդիդի մունիցիպալիտետում օկուպացիոն գծի մոտ գտնվող Կոկի գյուղի բնակչության հետ և ծանոթացել նրանց վիճակին։
Ժողովրդական պաշտպանի խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել օկուպացիոն գծի երկայնքով գտնվող գյուղերի ենթակառուցվածքները, ինչը կնպաստի այդ տարածքների տնտեսական ամրապնդմանը և ծառայությունների մատչելիությանը, ինչպես նաև կխրախուսի բնակչությանը մնալ իրենց տներում։